շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա ցեղասպանական քայլ է արցախահայության էթնիկ զտման նպատակով. «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին

Սա ցեղասպանական քայլ է արցախահայության էթնիկ զտման նպատակով. «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Ռանանջայ Անանդը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը:

«Ահա թե ինչպես է Եվրոպայի ցեղասպան, բայց «հուսալի» գործընկերն իր ներդրումն ունենում ժողովրդավարական արժեքների, բարոյականության, մարդու իրավունքների մեջ։ Սա ցեղասպան քայլ է՝ արցախահայության էթնիկ զտման նպատակով»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր առավոտից Ադրբեջանը երեք ժամով փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախն արտաքին աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի արդյունքում 120 հազար մարդ մնացել է լիակատար շրջափակման մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: