կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սա անհավանական կարևոր փուլ է. Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությանը լավատեսորեն է սպասում

Սա անհավանական կարևոր փուլ է. Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությանը լավատեսորեն է սպասում

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լավ է տրամադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունից առաջ: Նա այս կապակցությամբ նշել է. «Սա անհավանական կարևոր փուլ է, մենք համառորեն աշխատել ենք հայ սփյուռքի և մարդու իրավունքների կազմակերպությունների հետ»:

Ադամ Շիֆի խոսքով` եթե բանաձևն ընդունվի, ապա դա ուղերձ կլինի Թուրքիային առ այն, որ Էրդողանը այլևս չի կարող վախեցնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին։ Նա նաև հույս է հայտնել, որ քվեարկությունը կդառնա Կոնգրեսի դահլիճներում Հայոց ցեղասպանության ճանաչման սկիզբը։

«Մենք պետք է մեծ ու ծանր աշխատանք կատարենք քվեարկությունից առաջ»,- հավելել է կոնգրեսականը և կոչ արել համախմբվել:

  • Կիսվել: