Սա 6 խնդիրների վերաշարադրման շատ ունիկալ փորձ է․ Ստյոպա Սաֆարյանը՝ վարչապետի մյունխենյան թեզերի մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Փաշինյանը մի փոքր էլ բացեց իր Մյունխենյան թեզերից մեկը. ոչ բառացի' հայկական կողմերի տեսակետից դրանք տարածքներ չեն, այլ անվտանգություն են, որը չի զիջվում։ Այս մասին գրում է հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«Ավելի բացելով այս թեզը, նա հասկանալի դարձրեց, որ բանակցություններն Ադրբեջանի հետ ոչ թե տարածքների շուրջ պետք է լինեն, այլ անվտանգության, ու Ադրբեջանը, միջնորդները պետք է առաջարկեն ավելին, քան այսօր ունի Արցախը' ստատուս քվոյով գծված սահմաններից մինչև «ավելի շատ» անվտանգության այլ ատրիբուտներ։
Բայց սա ամբողջը չէ. նրա այս մոտեցման հեռուն գնացող թիրախներից մեկը նախկին իշխանություններից ստացած ծանր ժառանգության միջազգայնացված օրակարգում մնացած տարածքների խնդրի սահուն տրանսֆորմացիան է անվտանգության խնդրի, որով հայկական կողմի միակողմանի տարածքային զիջման պարտավորությունը վեր կածվի «ավելի շատ անվտանգության» կոնտեքստում սիմետրիկության բոլոր հարցերով, այդ թվում` տարածքների հարցում (տարածք կտա, տարածք կստանա, չի տա, չի ստանա, անվտանգություն կառաջարկի, անվտանգություն կստանա, չի տա, չի ստանա, ու այսպես շարունակ): Ու սա ավելի տեսանելի է լինելու, երբ հաջողվի Արցախին էլ մտցնել բանակցային պրոցես ու խաղը գնա երկու խաղացողով։
Ինչպես նախկինում նշել էի, սա 6 խնդիրների վերաշարադրման շատ ունիկալ փորձ է, որը ստիպում է ոչ միայն բանակցություններն սկսել նոր կետից, այ նոր էջից ու նոր բաժանված խաղաքարտերով»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։