երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ռուսաստանը կարող էր յուղ լցնել կրակի վրա․ Բլինքենը մտահոգություն է հայտնել

Ռուսաստանը կարող էր յուղ լցնել կրակի վրա․ Բլինքենը մտահոգություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ մտահոգություն ունի՝ Ռուսաստանը կարող էր փորձել բորբոքել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Ռոյթերը։

«Մեզ միշտ անհանգստացնում է, որ Ռուսաստանը կարող է յուղ լցնել կրակի վրա Ուկրաինայից շեղելու համար», – ասել է Բլինկենը Ինդիանա նահանգում լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է օգտագործել նաև իր ազդեցությունը՝ տարածաշրջանում իրավիճակը հանդարտեցնելու համար։

Նշենք, որ Բլինքենը այսօր երկու անգամ հանդես է եկել Բաքվի հանդեպ հասցեական հայտարարություններով` կոչ անելով նրան դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի հետ սահմանին:

  • Կիսվել: