ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին. Նաստասին

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին. Նաստասին

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նաստասինը:

՛՛Էսկալացիայից խուսափելու համար կոչ ենք անում Բաքվին և Երևանին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից և կենտրոնանալ Հարավային Կովկասում բարգավաճմանը կնպաստող փոխընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ՛՛,-նշել է նա

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ այդ համատեքստում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն:

  • Կիսվել: