ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակներ. Կրեմլ

Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակներ. Կրեմլ

Ռուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը ինչպես Բաքվի, այնպես էլ` Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
 
Նրա խոսքով՝ «այժմ տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»։
 
Պեսկովը նաև հիշեցրել է Ղարաբաղ հասած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը կազմակերպվել է Մոսկվայի ջանքերի շնորհիվ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: