երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանը երբեք չի փակել դռները դաշնակից Հայաստանի հետ երկխոսության համար․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը երբեք չի փակել դռները դաշնակից Հայաստանի հետ երկխոսության համար․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները և չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է ։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած "Ռուսաստան-Հայաստան" համաժողովի շրջանակներում։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե առաջիկայում նախատեսվու՞մ է արդյոք երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպում ։

"Մենք միշտ պատրաստ ենք", - հավելել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ շփումներն ամեն դեպքում մնում են։ Վերջին անգամ նախարարները հանդիպել են Սկոպյեում ՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում ։

Գալուզինը համոզված է, որ պետք է ակտիվ երկխոսություն պահպանել, որպեսզի միասին ազնվորեն քննարկենք և գտնենք առկա հարցերի լուծման ուղիները:

"Մենք դա ենք նպատակադրել։ Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս ժամանակահատվածը մեր հարաբերություններում՛՛,-ասել է Գալուզինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: