հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը չի խոչընդոտում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ դիվանագիտական ջանքերին. Միլլեր

Ռուսաստանը չի խոչընդոտում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ դիվանագիտական ջանքերին. Միլլեր

՛՛Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում նշանակալի դիվանագիտական ջանքերի իրականացմանը, որոնք մենք անհրաժեշտ ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կշարունակենք դրանք իրականացնել՛՛,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Միլլերը նշել է, որ նման պայմանավորվածության հասնելու դեպքում Վաշինգտոնը հայտարարություն կանի այդ կապակցությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: