չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ռուսաստանի ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ գեներալ Կիրիլովի սպանության համար մեղադրվողը կալանավորվել է

Ռուսաստանի ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ գեներալ Կիրիլովի սպանության համար մեղադրվողը կալանավորվել է

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև փետրվարի 17-ը կալանավորել է Ահմադ Կուրբանովին, որը մեղադրվում է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովի սպանության ահամար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանի պողոտայում գործարկվել է պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մուտքի մոտ կանգնած ինքնագլորի վրա:

Զոհվել են ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

ԱԴԾ-ից ավելի ուշ տեղեկացրել են, որ ձերբակալվել է ահաբեկչության հեղինակը՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ուզբեկստանի քաղաքացի, որին Ուկրաինայի ատուկ ծառայությունները խոստացել էին 100 հազար դոլար և տեղափոխություն ԵՄ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: