կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 972 բնակչի, այդ թվում՝ 125 երեխայի

Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 972 բնակչի, այդ թվում՝ 125 երեխայի

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 842 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 45923 մարդ:

Ռուսաստանի բժշկական բրիգադը Հերհեր գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 25 բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 972 բնակչի, այդ թվում՝ 125 երեխայի:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 320 հա տարածք, 122.7 կմ ճանապարհ, 505 բնակելի շենք, այդ թվում՝ սոցիալական նշանակության 15 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 12459 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: