Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը. ռումինացի սենատոր
Ռումինացի սենատոր Ալինա Գորգիուն հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և իր տպավորությամբ կիսվել Թվիթերի իր էջում:
«Հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ռումինիան և Հայաստանը պետք է ամրապնդեն խորհրդարանական երկխոսությունը: Մենք քննարկեցինք դրա համար անհրաժեշտ միջոցները:
Ուրախ եմ տեղեկանալ, որ գենդերային քվոտաները գործում են Հայաստանում: Ողջունում եմ, որ կին պատգամավորները խորհրդարանում կազմում են 36 տոկոս»,- գրել է նա:


