շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ռումբի մասին ահազանգողը վրեժ է լուծել. ինչ է պատմել իրավապահներին

Ռումբի մասին ահազանգողը վրեժ է լուծել. ինչ է պատմել իրավապահներին

Ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 9-ին, ժամը 04.13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Կատարվում է քննություն։ Նշենք, որ երիտասարդ տղան, որին իրավապահները ռումբի կեղծ ահազանգի մասով բաժին էին տարել, բաժնում ասել է, թե ինչու է այդ քայլին գնացել : Նա իրավապահներին պատմել է, որ իրեն թույլ չեն տվել ակումբ մուտք գործել , ինչի համար էլ նա ահազանգել է եւ ասել է, թե ակումբում պյթուցիկ նյութ կա: Ասել է, թե վրեժ է լուծել իրեն ակումբ չթողնելու համար եւ այս քայլով հարամել է ակումբի առօրյան:

  • Կիսվել: