չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՌՈւԵ-ն դատապարտել է Հայաստանի իշխանությունների միջամտությունը Հայ եկեղեցու կյանքին

ՌՈւԵ-ն դատապարտել է Հայաստանի իշխանությունների միջամտությունը Հայ եկեղեցու կյանքին

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) կյանքին Հայաստանի իշխանությունների միջամտությունն անընդունելի է, իսկ նրա առաջնորդի եւ հոգեւորականների հասցեին վիրավորանքները զայրույթ են առաջացնում։ Ռուս Ուղղափառ եկեղեցին համերաշխություն է հայտնում հայ հավատացյալներին, ովքեր պաշտպանում են իրենց եկեղեցու արժանապատվությունը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

«Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի եւ հոգեւորականների հասցեին ուղղված կոպիտ 

վիրավորանքներն ամոթի եւ վրդովմունքի զգացումներ են առաջացնում։ Մենք համերաշխություն ենք զգում իրենց եկեղեցու արժանապատվությունը պաշտպանող հայ հավատացյալների հետ։ 

Դարավոր պատմություն ունեցող ամենակարեւոր ազգային հոգեւոր հաստատության ներքին կյանքին աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների անամոթ միջամտության փորձերն անընդունելի են եւ արժանի են դատապարտման»,- ասել է Բալաշովը։

  • Կիսվել: