Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում այցելել են Երևանի «Գումի շուկա»
Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը՝ մայիսի 11-ին, այցելել են Երևանի «Գումի շուկա»։
Կուսակցության ներկայացուցիչները վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ շրջել են շուկայում, հաղորդակցվել են աշխատակիցների և այցելուների հետ, խոսել են իրենց քաղաքական առաջնահերթություններից, ծրագրից։
Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով։


