հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ՌԴ փոխարտգործնախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ՌԴ փոխարտգործնախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան ԳՋ.Ստարաչեի հետ վերջինիս խնդրանքով:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում  առկա իրավիճակը՝ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների համատեքստում:

Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել Հարավային Կովկասում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման հարցում՝ տարածաշրջանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: