հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

ՌԴ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել, այս տարի սա երրորդ հարցազրույցին է, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Կայքի մոսկովյան աղբյուրը տեղեկացնում է, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

«Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը երկրորդ նախագահի գրասենյակից։

Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց․ իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է»,-նշում է կայքը:

  • Կիսվել: