չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը և ԼՂ հիմնախնդիրը

ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը և ԼՂ հիմնախնդիրը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի ու Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։

Ի թիվս այլ հարցերի՝ նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային և ԼՂ շուրջ իրավիճակը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Ընդգծվել է հրադադարի պահպանման ու առաջացած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ուղիով լուծելու անհրաժեշտությունը։ Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ ՄԽ դերակատարումը բանակցային գործընթացում։

Ինչպես ընդգծել է ռուսական կողմը՝ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի համաձայնությամբ։

  • Կիսվել: