կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

Գիտե՞ք, այս թեզերը պարբերաբար հնչում են կամ ավելի լավ է ասել՝ Հայաստանի կողմից նետվում են տեղեկատվական տարածություն և գլոբալ տարածություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական մամուլում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 2020 թվականին»։«Ռուսական ղեկավարության խոսքերն ու գործողությունները բացարձակապես անամոթաբար խեղաթյուրված են։ Թույլ տվեք ևս մեկ անգամ փաստեր ներկայացնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ բարձր մակարդակի հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, այսպես կոչված, ջենթլմենական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը հետագա սերունդներին հետաձգելու վերաբերյալ։ Ես մի քանի մեջբերումներ կանեմ Ռուսաստանի Դաշնության Նախագահից. Իսկ 2020 թվականի նոյեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ անգամ Հայաստանը չճանաչեց Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր տարածքներ, որոնք համաշխարհային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։ Միաժամանակ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծված չէ, և կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն»։

Մյուս կողմից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Պրահայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հենց Հայաստանն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը որպես դրա մաս։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: