երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քյարամյանի մերձավորներն ազդել են Աշոտյանի գործով վկաների ցուցմունքների վրա. «Ժողովուրդ»

Քյարամյանի մերձավորներն ազդել են Աշոտյանի գործով վկաների ցուցմունքների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հայտնի է դարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատական նիստից որոշ ուշագրավ մանրամասներ: Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, Աշոտյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, սակայն դատարանը այն մերժել էր: Ըստ ամենայնի, լայն հասարակությունից թաքցնելու շատ բաներ կային:

Թեպետ Ա. Աշոտյանին է Քննչական կոմիտեն մեղադրում գործի քննությանը խոչընդոտելու և վկաների ցուցմունքների վրա ազդեցություն գործելու համար, սակայն նախորդ շաբաթվա դատական նիստին Աշոտյանի պաշտպանական թիմը հրապարակել է ճիշտ հակառակը հաստատող փաստեր, որոնք դիտավորյալ անտեսվել են:

Մասնավորապես, գործով անցնող անձանց գաղտնալսման տվյալներում առկա են սկանդալային տեղեկություններ առ այն, որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մերձավորներն են հետևողական քայլեր գործադրել Աշոտյանի գործով անցնող մի շարք վկաների և մեղադրյալների ցուցմունքների վրա ազդելու, ՀՀ փոխնախագահի դեմ վկաներ կորզելու համար:

Դա է պատճառը, որ ՔԿ-ի կողմից անտեսվել են մյուս բոլոր փաստարկները, և շինծու մեղադրանքներով Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում են

  • Կիսվել: