Քվեարկելով Նիկոլին՝ քվեարկում ես Ալիևի համբալին․ Իշխան Սաղաթելյան
«Ձեր պայքարը, շատ հաճախ՝ անձնազոհ պայքարը, զրկանքների գնով պայքարը մեզանից որևէ մեկին իշխանություն բերելու համար չէ։ Դուք ձեր պայքարով ձեր հայրենիքի, ձեր պետականության, ձեր ինքնության կողքին եք, և կեցցե՛ք դուք։ Այս տեսակը մեր երկրում չի պարտվելու»,- Երևանում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշելու է իր ճակատագիրը։
«Հայ մարդու և մեր պետականության ճակատագիրը չի որոշվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ մեկ այլ մայրաքաղաքում։Մեր պետականության ճակատագիրը՝ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է և որոշվում է Երևանում ու Հայաստանում։ Մենք տե՛ր ենք մեր ճակատագրին»,- ասաց Սաղաթելյանը։
Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ « Սիրելի հայրենակից, դու, ընտրելով Նիկոլ Փաշինյանին, օգնում ես նրան, որպեսզի նա Հայաստանից Ադրբեջանին հանձնի նոր տարածքներ։Քվեարկելով Նիկոլին՝ դու դառնում ես մասնակից նրա հարձակմանը և Հայ առաքելական եկեղեցու պղծմանը։ Քվեարկելով Նիկոլին՝ դու օժանդակում ես նրան և Ալիևին, որպեսզի 300 000 ադրբեջանցիներ բնակեցվեն Հայաստանում։ Քվեարկելով Նիկոլին՝ դու օգնում ես, որ այս երկրում լինի մեկ անձի իշխանություն։ Քվեարկելով այդ չարիքին՝ դու սպառնալիքը չեզոքացնելու փոխարեն՝ ստեղծում ես նոր սպառնալիք, որպեսզի մեր ժողովրդին տանեք նոր փորձության։ Քվեարկելով Նիկոլ Փաշինյանին՝ դու օգնում ես, որպեսզի մեր երկրում ծաղկի և տարածվի թմրամոլությունը և խաղամոլությունը։
Սիրելի հայենակի՛ց, քվեարկելով Նիկոլին՝ քվեարկում ես Ալիևի համբալին, որը խնդիր ունի հայ ժողովրդի հետ։ Հետևաբար, պետք է մերժել Նիկոլին և ՔՊ-ին»։


