կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Քուիրինալե պալատում տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

Քուիրինալե պալատում տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։

«Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն»,-  մանրամասնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը: 

  • Կիսվել: