շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը՝ ՏՄ էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Արսեն Դանիելյանի, Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանի, ինչպես նաև վարչության, տարածքային բաժնի մասնագետների հետ այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից վերակառուցվող «Լիճք» ենթակայան։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Այցի նպատակը Լիճք համայնքում ԲԷՑ ենթակայանի վերագործարկման ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2-րդ փուլով՝ ենթակայանի շահագործման թույլտվության աշխատանքներին տեղում ծանոթանալն էր։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Տեղում ՏՄ ղեկավար Գ.Շախբազյանին ներկայացվել է ենթակայանի վերակառուցման ընթացիկ աշխատանքները:
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և երկինքը-ի նկարն է
 
Իրականացված աշխատանքներին ծանթանալուց հետո ՏՄ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել վարչության և տարածքային բաժնի մասնագետներին։

  • Կիսվել: