երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների փախուստը պետք է դիտարկել օրինականության տեսանկյունից. վարչապետ

Քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների փախուստը պետք է դիտարկել օրինականության տեսանկյունից. վարչապետ

 

ԱԺ նիստի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին՝ Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, «2008 թվականի Մարտի 1-ի» գործով անցնող Գեւորգ Կոստանյանի փախուստի հետ կապված, ասաց, որ նախկին պաշտոնյաների փախուստը, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունից։

Նա նշեց, որ արդարության հարցն անհանգստացնում է հասարակությանը, եւ այդ անհանգստությունը կիսում է նաեւ երկրի կառավարությունը, և այստեղ, ըստ նրա օրինականության հարցն է ծագում:

Փաշինյանն օրինակ բերեց շրջակա միջավայրի նախկին նախարար Արամ Հարությունյանի, որը, խորհրդարանի պատգամավոր լիելով, անձեռնմխելիության կարգավիճակ ուներ։ Նա, ըստ վարչապետի, երկրից դուրս է եկել՝ արդեն իմանալով իր դեմ քրեական գործի հարուցման մասին, եւ իրավապահ մամինները չեն կարողացել խոչընդոտել՝ նրա անձեռնմխելիության պատճառով։

«Պատկերացրեք՝ ի՛նչ աղմուկ կբարձրանար, եթե նրան կանգնեցնեին»,-ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ նախօրեին քննարկվել է եւս մեկ պաշտոնյայի հարց, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կլքի երկիրը՝ իմանալով քրեական հետապնդման փաստի մասին։ «Այդ մարդկանց մի մասին գուցե մենք վերադարձնենք, մյուսներին՝ ոչ, բայց այստեղ կարեւոր է հետեւել օրենքի տառին եւ ոգուն»,-ասաց նա:

Այս առնչությամբ Փաշինյանը նշեց, որ պետությունը պետք է ուժեղ լինի ոչ միայն կոպիտ ուժի, այլեւ օրենքների կիրառման տեսակետից: Նա հավելեց, որ այդ հարցում պետք է առավելագույնս հետեւողական լինել:

  • Կիսվել: