կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՔՊ պատգամավորներն այսօր նիստ են արել

ՔՊ պատգամավորներն այսօր նիստ են արել

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ժամանակ պատգամավորները հանդիպել են Վճռաբեկ դատարանի երեք թեկնածուներ Հովսեփ Բեդեւյանին, Հրաչ Այվազյանին եւ Լիանա Հակոբյանին:

Սակայն կայքի տեղեկություններով, նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել եւ ավելին, արդյունքում այդպես էլ վերջնական որոշում չի կայացվել, թե ինչպես կդրսեւորեն իրենց, եթե սեպտեմբերի 13-ից մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկվի դատավորի ընտրության հարցը:

Կայքն այսօր գրել էր, որ այս հարցը կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է:

 

  • Կիսվել: