շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՊ-ն որոշել է պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին

ՔՊ-ն որոշել է պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել կապված ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հետ։

Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացվելու է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը, իսկ Վահե Հակոբյանը զրկվելու է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱԺ-ում InfoPort.am-ի աղբյուրը։

Նշենք, որ վաղն էլ քննարկելու են Արմեն Գևորգյանին պաշտոնանակ անելու հարցը։ Նա զբաղեցնում է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը։

  • Կիսվել: