ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Վիլեն Գաբրիելյանին, Մարիա Կարապետյանին, Արման Եղոյանին, Մարիամ Պողոսյանին և Զարուհի Բաթոյանին:
Նշենք, որ Ազգային ժողովի 9-րդ գումարումում գործելու է Էթիկայի հանձնաժողով, որի նախագահը լինելու է իշխող թիմից, փոխնախագահը՝ ընդդիմությունից, վեց ամիս հետո փոխվելու է նախագահությունը։



