շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է. Հայկ Մարության

ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է. Հայկ Մարության

ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն ավագանու մանդատից զրկելու նախաձեռնությանը՝ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա ՔՊ-ն անում է իր հետ, ամենափոքր բանն է. «Իշխանությունը գալիս է այստեղ՝ քաղաքապետարան և ուղղակի դակում է վերևից իջեցրած հրամանները: Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ պետք է ունենա։  Մենք տեսանք, որ կարմիր գծերը դարձնելով 160 հազար դրամ՝ տրանսպորտի ոլորտը բեռնաթափելու մասով ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Ես ամեն օր հարցումներ եմ անում և չգիտեմ մի մարդու, ով այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը և տրանսպորտից է օգտվում՝ դրանով իսկ բեռնաթափելով  խցանումները: Շատ կոնկրետ սա թալան էր: Ընդ որում, այս թանկացումը չի վերաբերում հարուստներին, իրենց համար կապ չունի 100 հազար է, թե 500 հազար:

 Հայկ Մարությանը վստահ է, որ իրեն մանդատից զրկելը մաքուր քաղաքական որոշում է. «Ես կոնկրետ օրինակ բերեցի, անցած գումարման  ժամանակ տասնյակ մարդիկ իրենց օրինակի տակ էին ընկնում, բա ինչի՞ չզրկեցին»:

  • Կիսվել: