երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՔՊ-ի և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՔՊ-ի և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Ղարաբյանի, Կենտրոնական վարչության փոխնախագահներ Ասադուր Դեվլեդյանի և Ալեքսան Կարադանայանի, Հանրապետական վարչության փոխնախագահ Կարեն Գագոյանի և ատենադպիր Րաֆֆի Բալյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կուսակցությունների միջև երկխոսությունը։

  • Կիսվել: