կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՔՊ-ականները ԵԽ-ում ձեռնպահ քվեարկեցին Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտությունն արգելող իմ առաջարկությանը. Մամիջանյան

ՔՊ-ականները ԵԽ-ում ձեռնպահ քվեարկեցին Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտությունն արգելող իմ առաջարկությանը. Մամիջանյան

«Ես ներկայացրել էի առաջարկություն այդ հայտարարության մասով, որոնց մեծամասնությունը չընդունվեց, բայց էական է երկուսի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը»,-ԵԽ-ից ուղիղ միացմամաբ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ  տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը և ընդունվել է հայտարարություն։

 Նա նշեց, որ իր երկու առանցքային առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խորհրդարանականների ՔՊ-ական պատգամավորները մտահոգիչ դիրքորոշմամբ են հանդես եկել։

Մամիջանյանը նշեց, որ իր առաջարկություններից մեկով հորդորում էր Ադրբեջանին կոչ անել՝ զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերի վերաբերող հայտարարություններ անելուց՝ Սահմանադրության փոփոխության և այլ հարցերով և տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցության անդամներն այս առաջարկությանը քվեարկել են ձեռնպահ։

«Այսինքն իրենց համար մեկ է, թե Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ ՀՀ սահմանադրության փոփոխության մասին, թե՞ ոչ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ ոչ»,-նկատեց Մամիջանյանը։

 «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց, թե երկրորդ-երրորդ անգամ ՔՊ խմբակցության պատգամավորները ԵԽ-ում դեմ են քվեարկում  Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ այն է հայտարարության մեջ ներառել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում Հայոց Ցեղասպանության հարցի պահպանումը։

Մամիջանյանը  նշեց, որ հայտարարությունը ներառում է մեկ կետ որտեղ ԵՄ-ն նշում է, թե հաշվի է առել, որ Հայաստանում առկա են կարծիքներ դատական համակարգը օգտագործվելու մասին և առկա են ժողովրդավարական խնդիրներ։  

«Ի տարբերություն նախորդ ժխտողական կեցվածքին, հիմա ասում են որ նկատում են  Հայաստանում քաղաքացիական և քաղաքական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարության հետընթացի և իրավապահ համակարագի քաղաքական նպատակներով օգտագործման մասին։ Երևի երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, բոլորը բերդերում լինեն, երբ քաղբանտարկյալների թիվը ոչ թե 50, այլ լինի 500, այդ  ժամանակ հնարավոր է մենք հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ  Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրները»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը՝ նկատելով որ քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելու հարցում տարվող աշխատանքները ինչ-որ արդյունքներ տալու են։

  • Կիսվել: