Քոչարյանի փաստաբանը ընտրությունների կեղծումից խոսելիս, պետք է շա՜տ երկար հետ նայի. Ալեն Սիմոնյան
զգային ժողովում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա անդրադարձել է ընտրությունները կեղծելու վերաբերյալ պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարությունը ու նշել, որ «Քոչարյանի փաստաբանը ընտրությունների կեղծումից խոսելիս, պետք է շա՜տ երկար հետ նայի»։
«Հայաստանում 1996-ից մինչև 2018 թվականն անցկացված բոլոր ընտրությունները, բացի 1999-ի «Միասնություն» դաշինքի օրինակի, կեղծվել են։
Ես կարծում եմ՝ այդ ոճով, որով այս պահին աշխատում է ընդդիմությունը, այս հարցի քննարկման պարագայում՝ ճիշտ է, որովհետև, երբ խոսքը գնում է ընտրություն կեղծելու մասին, ավելի քիչ խոսելը և զուսպ լինելը ճիշտ մարտավարություն է, քանի որ Քոչարյանի փաստաբանն ընտրություննեը կեղծելու մասին խոսելիս պետք է շատ երկար հետ նայի»,-նշել է նա։


