շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Քո ձայնը». փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել. Գոհար Մելոյան

«Քո ձայնը». փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը ներկայացրել է «Քո ձայնը» կայքը։ 

Մայիսի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ Մելոյանը նշեց, որ նորաբաց կայքէջը միտված է լինելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

«Շատ հաճախ մեր հայրենակիցները իրավատեր չեն։ Մարդիկ վախենում են ճնշումներից, նրանց մոլորեցնում են, մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները ներդնել, որպեսզի Հայաստանի քաղաքացին ընտրության իր  քաղաքական կամքի նկատմամբ իրավական ոչ մի միջամտություն թույլ չտա»,-ասաց նա՝ հավելելով, որ կայքում կգործի նաև թեժ գիծ։

«Կայքէջը եռալեզու է։ Մենք գնալու ենք քաղաքացիների բոլոր ահազանգերի հետքերով»,-նշեց նա։

Գոհար Մելոյանը հավելել է, որ  «Ուժեղ Հայաստան»-ի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար և իրավական ընտրությունների անցկացումն է։

«Մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և մեր նպատակն է հնարավորություն ունենալ իրականացնել արդար, հավասար ընտրություններ»,-հավելել է Մելոյանը՝ քաղաքացիներին հորդորելով գնալ և ազատորեն իրացնել իրենց ընտրական իրավունքը։

 

  • Կիսվել: