ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Քննարկվող հարցերից մեկը կլինի գերիների հետ կապված. Փաշինյանը՝ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման մասին

Քննարկվող հարցերից մեկը կլինի գերիների հետ կապված. Փաշինյանը՝ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման մասին

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք՝ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն»։

Ըստ վարչապետի՝ ճիշտ չէ ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։

՛՛Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չթ ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում, և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։

Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպման օրակարգին, Փաշինյանը մասնավորապես ասաց, որ իրենք կփորձեն տարբեր ֆորմատներում քննարկվող հարցերը չխառնել։
 
՛՛Շատ է խոսվում դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Եվ անընդհատ հարց է բարձրացվում, թե ինչ փաստաթուղթ է դրված Հայաստանի սեղանին։ Փորձ է արվում ներկայացնել, թե դա Հայաստանի շահերին հակասում է։ Դեմարկացիայի ու դելիմիտացիայի պայմանավորվածությունը կլինի, թե չի լինի, դա կերևա առաջիկայում, դա հենց այն մասին է, որ մենք սկսենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքները՛՛,– ասաց Փաշինյանը։
 

  • Կիսվել: