շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նյու Յորքում հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները: Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանում վերջին զարգացումներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը։

 

  • Կիսվել: