ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Քննարկվել է միջազգային մեխանիզմի ստեղծումը, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները. Գրիգորյան (տեսանյութ)

Քննարկվել է միջազգային մեխանիզմի ստեղծումը, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները. Գրիգորյան (տեսանյութ)

Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն՝ մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ քննարկել են նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։

՛՛Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել՝ Հայաստանի վրա հարձակվելու համար՛՛,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, ինչը նույնպես քննարկվել է:

Նրա խոսքով՝  քննարկվել է նաև ապաշրջափակման հարցը։ ՛՛Կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա՛՛,-ընդգծեց Գրիգորյանը:

՛՛Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա՛,-վստահեցրեց ԱԽ քարտուղարը։

Նա անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին՝ ասելով. ՛՛ԼՂ հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծենք, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ կկարողանանք առաջիկայում ձևավորել այս միջազգային մեխանիզմը՛՛:

  • Կիսվել: