ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր․ Նախարարը՝ «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների մասին

Քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր․ Նախարարը՝ «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների մասին

Աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ:

«Նկատի ունեմ վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ ենք: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր: Այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, ու որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում», - ասաց նախարարը:

  • Կիսվել: