Քննարկել ենք Դելիում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակելու հնարավորությունները. Մկրտչյան
Այսօր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ ընդունել ենք Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության (Bharatiya Janata Party) արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Քննարկեցինք երկու կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը և Դելիում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակելու հնարավորությունները»,-նշել է նա: