հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում Քիշնևում հնգակողմ հանդիպում է լինելու Եվրախորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և իմ ու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։  Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց. «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է:

Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: