Քիչ անց կհրապարակվի կառավարության որոշումը, որով վերացվում են ռազմական դրության շրջանակներում կիրառված արգելքները
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը և այլ սահմանափակումները հանվում են:
"Քիչ անց կհրապարակվի կառավարության որոշումը, որով վերացվում են սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ"։