երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Քերոբյանը դեսպան Կիրստի Նարինենի  հետ քննարկվել է հայ-ֆիննական գործակցության հեռանկարները

Քերոբյանը դեսպան Կիրստի Նարինենի հետ քննարկվել է հայ-ֆիննական գործակցության հեռանկարները

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են հայ-ֆիննական գործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կառուցապատման, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը և տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը։

Ներդրումների իրականացման համար առավել հեռանկարային ոլորտների թվում ֆիննական կողմը մատնանշել է հանքարդյունաբերության, կառուցապատման, անտառատնկման և վերականգնվող էներգետիկայի բնագավառները։

  • Կիսվել: