Քաշքշուկ «Հրազդան» մարզադաշտի մոտ․ փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Արամ Վարեւանյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ «Հայաստան. Խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի գլխավորած ընդդիմադիրների երթը մեկնարկել է «Դալմա Մոլ»-ի մոտից եւ շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ:
Ոստիկանները հանգիստ ուղեկցում են նրանց: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին տեղեկացրին, որ երթը հասնելու է մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «պայքար», «միացում», ապա սկսեցին երգել «Զարթիր, լաո» երգը:
«Հրազդան» մարզադաշտի մոտ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց: Ցուցարարներից մեկը բղավում էր. «Ձեզ խելոք պահեք, արա»:
Ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում սեւ բերետավորներ, նրանք սկսեցիօն ուժով բերման ենթարկել ցուցարարներին: Վերջիններս վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»:
Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել նաեւ Արամ Վարդեւանյանին, սակայն քիչ անց բաց թողեցին: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, երթը շարունակվեց մայթով: