Քարոզչությունը և «վերնագրային մամուլը» այսպես են աշխատում Հայաստանում․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է․
«Քիչ առաջ հասա Վանաձոր և մտա մեր բակ, սովորույթի համաձայն բակի մեծահասակները հավաքված զրուցում էին։ Բնականաբար կանգնեցի, մոտեցա բոլորին, բարևեցի, և առաջին հարցը, որ նրանք տվեցին` հետևյալն էր. «Էդմոն ջան, ճի՞շտ է, որ Նիկոլն ուզում է ԱԱԾ-ն փակել, այսօր ենք կարդացել, թերթերում էր գրված»։ Ես բնականաբար ասացի, որ անհնարին բան է, անտրամաբանական է, որ որևէ երկրում ԱԱԾ կամ հատուկ ծառայություն չլինի: Քարոզչությունը և «վերնագրային մամուլը» այսպես են աշխատում Հայաստանում... »։