հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ի տվյալները

Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ի տվյալները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 26-ին Վանաձորի Արցախ պուրակում անցկացված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ մասնակցել է շուրջ 6560 մարդ։ Կազմակերպության տվյալով՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով, ընդ որում՝ ծառերի տակ գտնվող մարդիկ հաշվարկում ներառված չեն։

«Այսօր՝ մայիսի 26-ին, Վանաձորի Արցախ պուրակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 6560 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: