հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Քանի ՀՀ-ում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

Քանի ՀՀ-ում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առջնորդ բագրատ Սրբազանը:

՛՛Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն...

Քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։

Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։

Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք՛՛,-նշեց նա։

  • Կիսվել: