շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Քաղաքային նոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ. Մանուկ Սուքիասյան

Քաղաքային նոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ. Մանուկ Սուքիասյան

Էրեբունի-Երեւան տոնակատարություն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երեւանցիներին մատուցեինք այդ նվերը, կայանար  նախորդ ավագանու նիստի ժամանակ ընդունված համաձայնությունը եւ օրակարգում ընդգրկվեր արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Մեր ավագանու ներկայացուցիչը ներկայացրել է տարբերակը, թե  արտահերթ ընտրությունների ինչ տարբերակով ենք գնում: Այսինքն օրակարգը թերի է եւ այս պահին քաղաքային նոր ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբեւէ, հատկապես, որ որեւէ տարաձայնություն այդ առումով չի եղել գործող ադմիբիստրացիայի եւ ընդդիության միջեւ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ կարող ենք անդրադառնալ հարցուպատասխանի ֆորմատում»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, միայն թե դրա մեխանիզմն առաջարկվի։

  • Կիսվել: