Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել:
Պուտինը եռակողմ հանդիպումը որակել է ՛՛օգտակար ու ճիշտ ժամանակին՛՛:
՛՛Մենք ստորագրել ենք հայտարարություն մեր հանդիպման արդյունքների մասին: Իմ ձախ կողմում դուք տեսնում եք մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամներին հասցեագրված նվերը՝ ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարգավաճում: Ես լիահույս եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կիրագործվեն եւ կստեղծեն պայմաններ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորելու գործում հաջորդ քայլերի համար՛՛,-նշել է նա:


