երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտին ը և Էրդողանը քննարկել են ԼՂ խնդիրը

Պուտին ը և Էրդողանը քննարկել են ԼՂ խնդիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

Կրեմլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի պահպանման վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների լիամասշտաբ իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին:

Հաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համակարգումը, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման շահերից՛՛:

  • Կիսվել: