Պшտերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան. Փաշինյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան, չպետք է մտնեն խորհրդարան։ Սա Հայաստանի ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են՝ կարող են գնել հայ ժողովրդին, կարող են անվանարկել նրանց, կարող են համեմատել ծախու արարածների հետ, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով։ Այս մասին ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը, իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության։ Պետք է պատասխանատվության ենթարկվի 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։ ՀԷՑ-ը պետական է և այլևս լինելու է միայն պետական։
Դատախազությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։ Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։
Հայաստանում շարունակաբար գործող դատաիրավական մաֆիան կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ, և ես առերեսվում եմ այս փաստին։
Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ՀՀ-ում, ցավոք, դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։ Դրա առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությունն է, որը մի քանի պատյանի տակ պաշտպանության տակ են առնում մաֆիաները։ Եկել է այդ մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը»:


