շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից:

Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել:

Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով:

Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է:

 

  • Կիսվել: