շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փոխվարչապետը Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը

Փոխվարչապետը Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: 

  • Կիսվել: