երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան

Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության թերացո՞ւմն էր, որ հայ ռազմագերիների հարցը չհաջողվեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա դարձնել:

«Եթե այդ նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը: Մենք գնալուց առաջ քննարկել ենք՝ ինչ անենք: Ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ. բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց միևնույն ժամանակ հստակ իմացել ենք, որ նախաձեռնությունը մերժվելու է: Դա նույն բանն է, որ, օրինակ՝ դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանը ինչ-որ գործով մերժի, Վերաքննիչը մերժի և հասնես Վճռաբեկ դատարան, բայց այդ դատավարական պրոցեսի ընթացքում նախադեպեր են ծնվում: Հիմա ակնհայտ է, որ բյուրոն բերժեց: Բյուրոն մերժել է ոչ թե Ստրասբուրգում, մենք Հայստանում ենք եղել, որ բյուրոն մերժել է»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով ու նաև քաղաքական խմբերում:
 

«Վերջին հաշվով քննարկումը եղավ: Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիները վերադարձի մասին, այդ կոչն արել են»,- ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: